News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդահամարի տվյալների համաձայն՝ 1990 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիայի բնակչության թիվը նվազում է: Ըստ Gazeta-ի, այս մասին հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները՝ վկայակոչելով վարչական հարցերի եւ հաղորդակցության նախարարության հետազոտության արդյունքները:

Հինգ տարին մեկ անցկացվող հետազոտության արդյունքների համաձայն՝ 2015 թվականին Ճապոնիայի բնակչությունը կազմել է ավելի քան 127 մլն մարդ, ինչը 0.8%-ով պակաս է 2010 թվականի տվյալներից:

65 տարեկանն անց ճապոնացիների թիվը կազմել է 33.42 մլն կամ երկրի բնակչության 26.7%-ը: Ճապոնիայի տարածքում 1 մլն 750 հազար օտարերկրյա քաղաքացի է բնակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ