Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթի՝ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձին վերաբերող տարրի իրականացումն Ադրբեջանի պատճառով անհնար է: Հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա փաստեց, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանն ատելություն է սերմանել հայերի հանդեպ, ինչն արտահայտվել է ամեն քայլափոխի:
«Հայկական ազգանունով մարդկանց թույլ չեն տալիս Բաքու մեկնել: Ինչպե՞ս կարող է նման հասարակությունը հայերին թույլ տալ վերադառնալ իրենց տները»,- հավելեց Արա Պապյանը: