News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ին «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարած պատվիրակությունը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:

«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Հարությունյան, նոր պաշտոնի նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնում մեր համատեղ աշխատանքի, համագործակցության համար», — ասել է Ալեքսեյ Միլլերը:

Ներկայացնելով Հրանտ Թադևոսյանին՝ «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահը նշել է, որ նա իր ախատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է Հայաստանի գազի ոլորտին: Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրենին և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու և բարդ պաշտոնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:

«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում՝ արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում», — նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը:

Խոսելով ձմռան շրջանին նախապատրաստվելու մասին՝ Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ