News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016թ. հոկտեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի 15-ամյակին նվիրված տոնական համերգ, որին մասնակցեցին հայ և արտասահմանյան հայտնի կատարողներ: Ավանդույթի համաձայն՝ ծննդյան օրը բանկը նշեց իր բաժնետերերի, հաճախորդների, գործընկերների և հյուրերի հետ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:  

Հանդիսատեսը հաճույքով վայելեց Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի,  Ջիվան Գասպարյան կրտսերի, Դմիտրի Մալիկովի, Անժելիկա Ագուրբաշի, Արամեի, «Կռունկ» համույթի, SPACE խմբի և Դիդյե Մարուանիի հին ու նոր կատարումները: Երեկոն վարում էին  հայտնի շոումեն Դմիտրի Դիբրովը և երգչուհի Անժելիկա Ագուրբաշը: 

15 տարվա  արդյունավետ աշխատանքի շնորհիվ  «Յունիբանկը» կարողացավ արժանանալ  հաճախորդների վստահությանը և ձեռքբերել բարձր հեղինակություն և գործարար համբավ:   2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով,  «Յունիբանկի» ակտիվները  կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:

«Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերն ընդգրկված են  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ