News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները չորեքշաբթի՝ հերթական նիստին միաձայն քվեարկել են նախագահ Էմոմալի Ռահմոնին անկախ Տաջիկստանի հիմնադրի կարգավիճակ շնորհելու օգտին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատգամավորները նախկինում միաձայն քվեարկել էին «Խաղաղության եւ ազգային համախմբման հիմնադրի՝ Ազգի առաջնորդի» կարգավիճակ շնորհելու սահմանադրական օրենքի օգտին: Նրանք այս օրենքում նաեւ մի քանի լրացումներ են ընդունել, որոնցից մեկի համաձայն՝ Ռահմոնը հռչակվում է անկախ Տաջիկստանի հիմնադիր:

Լրացումների համաձայն՝ երկրում կստեղծվի Ազգի առաջնորդի հատուկ հիմնադրամ, կսահմանվի Ազգի առաջնորդի շքանշան եւ Ազգի առաջնորդի պարգեւատրում:

Երկրի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ազգի առաջնորդը կպահպանի հանրապետության ժողովրդին ուղերձով դիմելու,  պետական կարեւոր միջոցառումներին մասնակցելու եւ դրանց ժամանակ ելույթ ունենալու իրավունքը:

Երաշխավորվում է երկրի կառավարման ընթացքում բոլոր գործողությունների համար Ազգի առաջնորդի անձեռնմխելիությունը: Արգելվում է նաեւ նրան ձերբակալել, կալանավորել եւ խուզարկել, անձեռնմխելի են համարվում նաեւ Ազգի առաջնորդին եւ նրա մեձավորներին պատկանող ունեցվածքը եւ անշարժ գույքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ