News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հանդիպում է ունեցել Քիմբերլիի գործընթացի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Ահմեդ Բին Սուլայեմի հետ, ով մեր երկրում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվող Ոսկերիչների համաշխարհային համադաշնության ՍԻԲՋՕ-ի ամենամյա համաժողովի շրջանակներում:

Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ պարոն Ահմեդ Բին Սուլայեմի այցը Հայաստան կնշանավորվի ինչպես Քիմբերլիի գործընթացի շրջանակներում համագործակցության ամրապնդման, այնպես էլ, հաշվի առնելով նրա հարուստ փորձը ԱՄԷ-ում ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում, երկկողմ փոխշահավետ գործարար ծրագրերի նախանշման և իրականացման հարցում: Նախագահի համոզմամբ, այս առումով Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովի անցկացումը Երևանում լավ հնարավորություններ է ստեղծում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Քիմբերլիի գործընթացը՝ որպես աշխարհում, այսպես կոչված, «կոնֆլիկտային» կամ «արյունոտ» ալմաստների շրջանառությունը բացառելու նպատակով միջազգային ջանքերի համախմբման ու մասնակից երկրների կողմից հանձնառության վառ օրինակ, ընդգծելով, որ գործընթացի կարևորությունը մեծանում է հատկապես մեր օրերում, երբ աշխարհում ավելացել են հակամարտություններն ու լարվածության նոր օջախները: ՀՀ նախագահը ցավալի է համարել, որ բնական պաշարները մարդիկ օգտագործում են ոչ թե ի շահ, այլ ի վնաս:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից միանալով Քիմբերլիի գործընթացին, որը մեր երկրին հնարավորություն է ընձեռել լինել ալմաստների համաշխարհային շուկայի լիիրավ մասնակից, հետևողական է գործընթացի շրջանակներում հանձնառությունների իրականացման հարցում:

Քիմբերլիի գործընթացի նախագահը նշել է, որ Հայաստան է ժամանել նաև որպես Դուբայի առևտրային համայնքի ներկայացուցիչ և ցանկություն ունի Հայաստանի կառավարության հետ քննարկելու ինչպես Քիմբերլիի գործընթացի, այնպես էլ հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ