News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում վեց լրագրողներ, լուսանկարիչներ եւ մեդիաոլորտի պաշտոնատար անձինք դատարանի առջեւ կկանգնեն՝ 2012 թվականին Քեմբրիջյան դքսուհու կիսամերկ լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նշվում է, որ խոսքը մարզային պարբերականների մասին է՝ La Provence օրաթերթի, Closer Magazine ամսագրի, ինչպես նաեւ Սիլվիո Բեռլուսկոնիի Arnoldo Mondadori Editore ընկերության:

Le Parisien-ի տվյալներով՝ դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի հաջորդ տարի:

2012 թվականին Ֆրանսիայում դատարանն արգելել էր երկրի տարածքում տարածել կիսամերկ Քեյթ Միդլթոնի լուսանկարները: Ֆրանսիական Closer ամսագիրը Ֆրանսիայում արված լուսանկարներ էր հրապարակել, որոնցում դքսուհին մերկ կրծքով կանգնած է հյուրանոցի պատշգամբում, որտեղ հանգստանում էր արքայազն Ուիլյամի հետ:

Ի պատասխան՝ Ուիլյամի եւ Քեյթի փաստաբանը Ֆրանսիայում դատական երկու հայց էր ներկայացրել՝ քաղաքացիական եւ քրեական: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ