News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը հիմնականում եղել է բանկերի կողմից գրավի փաթեթներով, բայց կան նաեւ այլ ֆինանսավորման գործիքներ, որոնցից ցավոք, ձեզ մոտ շատ չեն օգտվում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

Նրա խոսքով, շատ ընկերությունների համար IPՕ-ի թողարկումը եւս կարող է լավ գործիք լինել, բայց դրա համար պետք է շատ աշխատել, բավարարելն անհրաժեշտ չափանիշների. «ՓՄՁ-ները Հաայաստանում մոոտենում են IPO-ին, դա կմեծացնի բաժնետոմսերի արժեքը։ Շատ ընկերություններ ուզում են հասկանալ, թե ինչ պետք է անել այդ ուղղությամբ հաջողություն ունենալու համար, քանի որ ունեն տեղեկատվության եւ գիտելիքների պակաս, եւ այստեղ կարեւոր է մեր կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքը»:

Մարկ Դեւիսը կարծիք հայտնեց, որ մրցունակության առումով Հայաստանի ցուցանիշը լավ վիճակում է. «Վրաստանն ու Հայաստանը կայուն կերպով զարգանում են, բայց օտարերկրյա ներդրումները կտրուկ ուղղվել են Վրաստան. եթե Հայաստանում ընկերությունները ճիշտ աշխատեն, մենք կտեսնենք օտարերկրյա ներդրումների աճ, ինչը կավելացնի ՓՄՁ-ների բաժնետոմսերի արժեքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ