News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը հարկային թափանցիկություն ունեցող երկիր չէ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

Նրա խոսքով, եթե Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները ցույց տան իրենց բոլոր եկամուտները, մրցունակ չեն լինի շուկայում. «Եթե դուք եկամտաբերություն եք ցույց տալիս, վախենում եք, որ ձեր հետեւից կընկնեն»,-ասաց նա:

Մարկ Դեւիսը խուսափեց պատասխանել հարցին, թե Հարկային նոր օրենսգիրքը, ընդհանրապես հարկային ու մաքսային կարգավորումները որքանով են նպաստում կամ խոչընդոտում ՓՄՁ-ներին, նշելով, որ չի մասնակցել Հայաստանի նոր հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին:

Այդուհանդերջ Մարկ Դեւիսը նշեց, որ Հայաստանի համար խիստ կարեւոր է հարկային եւ մաքսային վարչարարության բարելավելու խնդիրը. «Պետք է կարողանաք դաշտը մաքրել: Այդ առումով նոր կառավարության մտադրությունները ողջունելի են, այդ միջոցառումները պետք է թույլ տան, որ դուք դաշտը մաքրեք։ Պետք է ունենաք նաեւ տեխնիկական կարողություններ դաշտը մաքրելու համար։ Բացի այդ, անհրաժեշտ է ժամանակ ունենալ այդ ամենն իրականացնելու համար, արագ ոչինչ չի լինի: Սա ինստիտուցիոնալ փոփոխությունների հարց է, իշխանությունների կամքի հարցն է եւ իհարկե, քվեարկողները պետք է իրենց խոսքն ասեն։ Մենք ուրախ ենք, որ կառավարությունում քննարկում են այս բոլոր հարցերը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ