News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելգիայի փոստը Բրյուսելում ՆԱՏՕ–ի շտաբ գրասենյակի առաջիկա բացման կապակցությամբ դրոշմանիշ է արտադրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով փոստային ծառայությունը։

5.59 եվրո արժողությամբ դրոշմանիշի վրա պատկերված է նոր գրասենյակի ճակատամասը, որի շինարարությունն ավարտին է մոտենում։

ՆԱՏՕ–ի նոր գլխավոր գրասենյակը, ուր աշխատակիցները կտեղափոխվեն 2017-ին, կառուցում են գործող գրասենյակի դիմաց՝ Լեոպոլդ 3-րդի բուլվարի հակառակ կողմում։

ՆԱՏՕ–ի գլխամասը 1967-ին Փարիզից տեղափոխվել էր Բրյուսել այն բանից հետո, երբ Ֆրանսիան որոշել էր դուրս գալ դաշինքի ռազմական կառույցից։ 30 տարի անց ՆԱՏՕ–ի տարածքի ընդլայնման կարիք առաջացավ, եւ 1999-ին պետությունների ղեկավարները Վաշինգթոնում գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվեցին նոր շտաբ գրասենյակ կառուցել։ 2002–ին Պրահայում Բելգիայի կառավարությունը ՆԱՏՕ–ին հանձնեց նոր շենքերի շինարարության կոնցեսիոն իրավունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ