News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք ունենք քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով:

Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում:

Խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմնադրույթներից:

«ՀՀ կառավարության գերակայություններից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին՝ մաքսային եւ հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ եւ առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ