News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի հնարավորությունները գործնականում սպառվել են: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Գործակալությունը նշել է, որ Վաշինգթոնում քննարկվում է Սիրիայում վարվող քաղաքականության պատճառով Մոսկվայի դեմ սահմանափակումներ մտցնելու գաղափարը, սակայն տարբերակներն անչափ սահմանափակ են:

Այսպես, արմատական որոշում կլիներ էմբարգո սահմանել Ռուսաստանից էներգետիկ բոլոր մատակարարումների վրա, սակայն ԱՄՆ վարչակազմում աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տանն այդպիսի միջոցները չեն դիտարկվում: Դա, առաջին հերթին, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նման գործողություններն իմաստ կունենային Եվրոպայի հետ համատեղ նախաձեռնելու դեպքում, որն այդ պարագայում լուրջ վնաս կկրեր:

Գործակալության փորձագետները պարզաբանել են, որ ԱՄՆ-ի հնարավոր միջոցառումները կարող են այն անձանց առնչվել, որոնք կապ ունեն Սիրիայում ռուսական գործողության հետ: Միեւնույն ժամանակ, արգելող միջոցառումները շրջանցող ճանապարհներ կան, մասնավորապես՝ փողերի շրջանառությամբ պայմանավորված, ինչի հետ կապված համանման քայլերն անարդյունավետ են համարվում:

Հոկտեմբերի 20-ին Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը դեմ է հանդես եկել, որի օգտին էին նախապես արտահայտվել Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ