News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հրատապ կարգով հետաքննություն է սկսել չեխական հասարակաց տան գործով, որը ենթադրաբար ֆինանսավորում է ստացել ԵՄ ֆոնդերից, գրում է Daily Express–ը։

Տաբլոիդի տեղեկություններով՝ հաստատության սեփականատերը խնդրել է գումար հատկացնել գյուղական զբոսաշրջության զարգացման համար։ Սակայն իրականում հարկատուների գումարը գնացել է հասարակաց տան վերանորոգմանը։

Սկանդալային միջադեպին ուշադրություն էր դարձրել եվրախորհրդարանի իտալացի անդամ Մարիո Բորժեզիոն։ Նրա տեղեկություններով՝ հաստատության կարիքների համար հատկացվել է մոտ 40 հազար եվրո։

«Հասարակաց տունը, որը նախկին ֆերմերի տան տեղում է գտնվում, բաց տեղանքում է, եւ դրա կողմերից մեկը  նայում է դեպի թավ անտառ։ Ճակատամասին կարմիր սիրտ եւ ХХХ տառեր են պատկերված, որոնք վճարովի սեքսի խորհրդանիշն են»,– ասել է Բորժեզիոն։

ԵՀ անդամ Ֆիլ Հոգանը նշել է, որ Եվրահանձնաժողովն արդեն Չեխիայի իշխանություններին խնդրել է գործով հաշվետվություն ներկայացնել։ Վերջիններս հայտարարել են, որ Գյուղական տարածքների զարգացման եվրոպական ֆոնդից գումար է հատկացվել տան տերերին, քանի որ այն պաշտոնապես գրանցված է եղել որպես պանսիոնատ։ Այդուհանդերձ հաստատության կայքում բացահայտ սեքս ծառայությունների գովազդ է տեղադրված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ