News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հայ համայնքը Համահայկական խաղերին չմասնակցելու պատճառով Հայաստանի իշխանություններին ուղղված որոշակի պահանջներ ունի:

Երեւան-Սուխում տեսակամրջի ժամանակ Աբխազիայի Հայերի միության նախագահի պաշտոնակատար Գալուստ Տրապիզանյանը նշել է, որ թիմին թույլ չեն տվել մասնակցել Աբխազիայի դրոշի ներքո: «Հաջորդ խաղերին ես կպահանջեմ մեր ներկայացուցիչների մասնակցությունը»,- հավաստիացրել է Տրապիզանյանը՝ հավելելով, որ հարցը ոչ թե ֆինանսական է, այլ քաղաքական:

Համյանքի  ներկայացուցիչ Խաչիկ Մինոսյանն, իր հերթին, ասել է, որ հաճախ են դեպքերը, երբ հայկական ակումբները հրավիրում են առանձին մարզիկների, սակայն արդյունքում նրանց թույլ չեն տալիս մրցումներին մասնակցել Աբխազիայի դրոշի ներքո: «Սա Հայաստանի որոշ ընկերների կողմից շատ սխալ պահվածք է»,- նշել է համայնքի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ