News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հիմա էլ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հիմա գալիս է սիրո, համերաշխության ու ներողամտության ժամանակաշրջանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է

ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնակով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու այսօրվա հայտարարությանը:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի բիրտ եւ հիշաչար չլինենուն, Շարմազանովը ընդհանրական պատասխան տվեց՝ ասելով, որ ավելի լավ է լինել բարի, լինել սիրո մեջ, լինել ներողամիտ, քան լինել չար եւ նենգ:

«Այո, եւս մեկ անգամ կրկնեցի, շատ ավելի լավ է լինել սիրո, բարության եւ ներողամտության կրող, քան թե լինել զոռբայության եւ նենգության կրող: Երկրորդ, որտեղ կա սեր, ներողամտություն եւ բարություն, ես այնտեղ եմ, որտեղ կա նենգություն, զոռբայություն եւ բիրտություն, ես դրան դեմ եմ»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, Շարմազանովը նշեց. «Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երեւույթների հետ կապված: Մենք, այո, թատրոնի և կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա անցյալում են նեգության եւ չարության ժամանակները, հուսով եմ, ներկան եւ ապագան կլինի սիրով եւ ներողամտությամբ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանը 2015-ի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք, եւ որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Նա նաեւ Ծառուկյանին ազատել էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ:

Դրանից հետո Ծառուկյանը դուրս էր եկել քաղաքականությունից, լքել ԲՀԿ նախագահի պաշտոնը՝ հայտարարելով, որ հեռանում է քաղաքականությունից, քանի որ չի ցանկանում, որ արյուն թափվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ