News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ Հայաստանում գողություն են կատարում աշխատանք չունեցող անձինք, որոնք ապրում են սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում:

«Մարդը ստիպված կամ պետք է հեռանա երկրից, կամ գա քաղաք՝ աշխատանք գտնելու: Եթե սովամահ է լինում, ստիպված դիմում է գողության, որ մի կտոր հաց վաստակի»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Հովհաննես Մարգարյանի այս հայտարարությունը կարծես հունից հանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: Իր ելույթի սկզբում պատգամավորը նշեց, որ խոսելու մտադրություն չուներ, սակայն Մարգարյանի հայտարարությունը ստիպեց դա անել:

«Իմ գործընկերը գողությունը որպես հափշտակության տեսակ բերեց կապեց աղքատության հետ: Ես այստեղ որոշեցի ելույթ ունենալ. հարյուրավոր ուսումնասիրություններ ապացուցում են հակառակը: Գողություն, հափշտակություն կատարողներից շատերը ոչ թե աղքատներ են, այլ լավ էլ նյութապես ապահոված են, ունեւոր ընտանիքներից են: Մենք հիմա վիրավորում ենք, ասում ենք՝ աղքատ մարդը պոտենցիոլ գողություն կատարող է: Բայց ընդհակառակն է, աղքատ մարդն ավելի հպարտ է, ավելի սկզբունքային է, չի շողոքորթել, չի քծնել, դրա համար էլ աղքատ է մնացել: Ինչո՞ւ եք աղքատին ասում, որ աղքատ է, ստիպված գողություն է անում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նախկին գլխավոր դատախազի տեղակալի կարծիքով՝ շատ հաճախ գողություն են կատարում ունեւորների զավակները, որպեսզի թմրանյութի գումար հայթայթեն: Ավելին, Ջհանգիրյանը նշեց, որ ինքը կարող է հարյուրավոր նման օրինակներ ներկայացնել. «Ներկա պաշտոնատար անձանց զավակների մասին էլ անուններ կարող եմ տալ, ինչո՞ւ եք բերում աղքատին կապում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ