News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գագիկ Ծառուկյանը պետք է որոշում կայացնի ու իր հայտարարությունները համեմատի, որ որոշում կայացնելը համահունչ լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառսւկյանի՝ քաղաքականության էջը նորից բացելու հայտարարությանը:

«Պետք չէ շտապել, սպասենք տեսնենք զարգացումներին: Ծառուկյանը պետք է որոշի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչը դրդեց Ծառուկյանին նորից վերադարձնել քաղաքական դաշտ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք եւ որ Ծառուկյան դերակատարը քաղաքական չարիք է, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Խոսքը վերաբերել է երեւույթին, ոչ թե անձին: Քաղաքական դաշտում յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդի այն հայտարարությանը, որ բարի է եւ ներել է բոլորին. «Քաղաքական դեբատների ժամանակ պետք է թշնամանա՞ն իրար հետ: Համոզված եմ, որ Ծառուկյանի սեղանի գիրքն էլ Աստվածաշունչն է եւ երբ խոսքը վերաբերում է վիրավորանքներին, պետք է լինի մեծահոգի եւ դիտարկի քաղաքական ասպարեզում, ոչ թե անձնական հարթությունում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ