News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Մշակույթի նախարարությունը կստեղծի հատուկ աշխատանքային խմբեր, որոնց ներկայացուցիչները պետք է հետեւեն հարսանիքների ժամանակ ազգային ավանդույթներին հետեւելուն: Նրանք խախտումը կասեցնելու եւ տոնակատարությունն ընդհատելու իրավունք կստանան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարությունից:

«Կստեղծվեն հատուկ աշխատանքային խմբեր, որոնց ներկայացուցիչները կմասնակցեն հասարակական վայրերում անցկացվող հարսանյաց հանդեսներին եւ կհետեւեն, թե ինչպես են պահպանվում ավանդական հարսանիքի պահանջները: Եթե նրանք նկատեն մեր մենթալիտետին չհամապատասխանող հագուստի ձեւ կամ պարի անհամապատասխան շարժումներ, դա կկասեցնեն»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ