News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բելառուսի հետ տրանսպորտի ոլորտում կա համագործակցության հարուստ փորձ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝  Վ. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ հատկապես տրանսպորտի ոլորտում կա համագործակցության հարուստ փորձ եւ համոզմունք հայտնեց,  որ հետագա աշխատանքները եւս արդյունավետ կլինեն։

Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջեւ համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու եւ զարգացնելու ուղղությամբ։

Իգոր Նազարուկը, շնորհավորելով Վ. Մարտիրոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջեւ առկա սերտ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի  կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանից Բելառուս եւ հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների, ճանապարհաշինության, կապի եւ հեռահաղորդակցության   ոլորտներին  առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ