News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալ Թրամփի կրկնակը Նյու Յորքով շրջագայել է լողազգեստով մոդելների ընկերակցությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Միջոցառումն անցկացվել է բրիտանացի լուսանկարիչ Էլիսոն Ջեքսոնի նախագծի շրջանակում, որը հայտնիներին նման  մարդկանց է փնտրում: Կինը կրկնակին նկարահանել է քաղաքի կենտրոնի տարբեր վայրերում: Ամբողջ ճամփորդության ընթացքում, որը տղամարդը կատարել է Bentley կաբրիոլետով, նրան ուղեկցել են 12 կիսամերկ մոդելներ:

Թրամփի կրկնակը դիպչել է մոդելներին, որոնք կեցվածք են ընդունել տարբեր դիրքերով եւ բռնել են քաղաքական գործչի մեջբերումներով պաստառներ: Գրառումներում եղել են գռեհիկ եւ սեքսուալ արտահայտություններ, որոնք միլիարդատերն արել է կանանց վերաբերյալ:

Նախկինում՝ հոկտեմբերին, 10 կանայք հայտարարել էին Թրամփի կողմից ոտնձգությունների ենթակվելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ