News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջին երկու տարում 352 դատապարտյալ կրթություն է ստացել կալանավայրում: Նման վիճակագրություն է ներկայացրել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումների վիճակագրություն

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում «Աբովյան», «Սեւան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Արմավիր», 2014-2016թթ. ընթացքում իրացվել է շուրջ 352 դատապարտյալի կրթական իրավունքը ինչպես հանրակրթական, մասնագիտական՝ արհեստագործական, այնպես էլ բարձրագույն եւ հետբուհական:

2014թ-ին       - 148, որից՝

• Հանրակրթական     - 78

• Մասնագիտական՝ արհեստագործական  - 65

• Բարձրագույն, հետբուհական    - 5

2015թ-ին       - 121, որից՝

• Հանրակրթական      - 71

• Մասնագիտական՝ արհեստագործական  - 44

• Բարձրագույն, հետբուհական    - 6

2016թ-ի 9 ամսում       - 83

• Հանրակրթական     - 65

• Մասնագիտական՝ արհեստագործական - 10

• Բարձրագույն, հետբուհական   - 8

2015թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների  գրադարանները ստացել են շուրջ 2500 կտոր գեղարվեստական եւ մասնագիտական գրականություն Ազգային գրադարանի, «Գրքի եւ հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ այլ անձանց կողմից:

Ընդհանուր առմամբ 2014-2016թթ-ին 12 ՔԿՀ-ներում կազմակերպվել են թվով 669 միջոցառումներ (2014թ-ին՝ 254, 2015թ-ին՝ 196, 2016թ-ին՝ 167), որոնց մասնակցել են 18.681 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ՝

2014թ        - 5.929,

2015թ        - 6.557,

2016թ-ի 9 ամսում      - 6.195

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական եւ արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաեւ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ՝

ա) տարաբնույթ աշխատանքներում ներգրավվել են 1107 դատապարտյալներ, որոնցից՝

2014թ-ին       - 469

2015թ-ին       - 513

2016թ-ի 9 ամսում      - 576 (որից 215-ը՝ իրենց

ցանկությամբ առանց

վարձատրության)

բ)  ինքնագործ միավորումներում ներգրավվել է 774 անձ, որից՝

2014թ-ին       - 285

2015թ-ին                                                     - 278

2016թ-ի 9 ամսում                                     - 276

Հարկ է  նշել նաեւ, որ 2016թ-ի 9 ամիսների ընթացքում արհեստագործական հատուկ 2 ամսյա դասընթացներ են անցել եւս 55 դատապարտյալներ (խեցեգործության, ռուսաց լեզվի, ծնողավարման հմտությունների, վարսահարդարման եւ այլն), որոնց բոլորին տրվել են համապատասխան վկայականներ:

Տպել
Ամենաշատ