ԵՄ–ն ղարաբաղյան հակամարտության արագ լուծման կողմնակից է։ Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն ասել է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։
ԱՊԱ—ի փոխանցմամբ՝ Զալբերը նշել է, որ ԵՄ–ն ղարաբաղյան հակամարտության արագ լուծման կողմնակից է՝ Հարավային Կովկասում կայունության ապահովման համար, ինչպես նաեւ նպատակահարմար է համարում այդ ուղղությամբ բանակցությունների շարունակումը։