News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը, որին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ: «Եվրասիական շաբաթը» կազմակերպել են ԵՏՄ անդամ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մասնակից երկրները ներկայացնում են նոր տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները:

Այսօր միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«Այս համաժողովն արդյունավետ երկխոսության հարթակ է, որտեղ գործնական և փորձագիտական շրջանակների, ԵՏՄ անդամ երկրների պետական կառավարման մարմինների, երրորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն տնտեսական զարգացման արդիական հարցեր, որոնք առաջանում են գլոբալ մարտահրավերների պայմաններում։ Համատեղ կմշակվեն ռազմավարական ուղղություններ ԵՏՄ շրջանակում նորարարական արդյունաբերության զարգացման համար»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Գործնական ծրագրի շրջանակում ընթանում են կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ շնորհանդեսներ, որոնց մասնակիցները նոր արդյունավետ ուղիներ են փնտրում ԵՏՄ միասնական շուկաների հետագա ձևավորման և ԵԱՏՄ արդյունաբերական ընկերությունների միջև արտադրական կոոպերացիայի զարգացման հնարավորությունների համար: Հայաստանից միջոցառմանը մասնակցում են «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «ԼայմՏեխ», «Ունիկում Ինժիներինգ», «ԵԻԱ Ինժինիրինգ», «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ընկերությունները, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ