Թեքսասի նահանգի Ֆորթ Ուորթ քաղաքում 8-րդ դասարանի ուսուցիչը մեղադրվում է երկու հարեւանների սպանության մեջ։
35-ամյա Քերի Ջոզեֆ Հիթը, որը տեղական դպրոցում բնագիտություն է դասավանդում, կալանավորվել է իր հարեւանությամբ ապրող 2 տղամարդու սպանության մեղադրանքով։Դատավորը նրա համար 1 մլն դոլարի գրավ է սահմանել, փոխանցում է Americaru–ն։
Հաղորդվում է, որ ուսուցչին կալանավորել են հենց դպրոցում, սակայն արդեն այն բանից հետո, երբ աշակերտները տուն էին գնացել։ Սպանության մանրամասները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ տղամարդկանց սպանել են կիրակի օրը։