News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի առաջնորդների հանդիպման համաձայնության: Բաքվում այցով գտնվող Զալբերն այս մասին հայտնել է Trend-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում:

«ԵՄ-ը հարգանքով է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, սակայն ԵՄ-ը նաեւ ցանկանում է տեղեկացված լինել այս գործընթացի մասին, հատկապես այդ պատճառով եմ ես այստեղ եւ ղեկավարության հետ քննարկում եմ իրավիճակը, իսկ անցյալ շաբաթ նույն նպատակով Երեւանում էի»,- ասել է Զալբերը:
Զալբերի խոսքով՝ տարածաշրջանային այցի ընթացքում իր ստացած ազդակները հույս են ներշնչում, որ գործընթացն առաջ է շարժվում: «Եթե իմ տպավորությունը ստույգ է, ինչ-որ համաձայնությունների կհասնեն եւ փոխզիջումային լուծումներ կգտնվեն»,- ասել է Զալբերը:
Նա նշել է, որ ԵՄ-ը տարիներ շարունակ ծրագրեր է առաջ մղում քաղաքացիական հասարակության համար՝ «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության   խաղաղ կարգավորման» (EPNK):
«Այսօր մենք սկսում ենք այդ ծրագրի հերթական փուլը, որն ուղղված է շփման գծի տարբեր կողմերում գտնվող մարդկանց համախմբմանը, մենք պատրաստ ենք միասին խոսել խաղաղ կյանքի, այդ նպատակին հասնելու հեռանկարների մասին»,- ասել է նա:
Զալբերի խոսքով՝ ԵՄ-ն այդ նախագծին նոր բյուջե է հատկացրել եւ նոր առաջարկներ, նոր նախագծեր ունի՝ ուղղված մարդկանց համախմբմանը, որոնք պետք է կատարելապես իրականացվեն այս տարեվերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ