News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր գումար կարելի է խելամիտ ծախսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնի ճակատագիրը եւ հնարավո՞ր է վաճառվի շենքը կամ աճուրդի հանվի:

«Ինչ վերաբերում է կենտրոնին, ասեմ, որ դա ՊՈԱԿ է, որը կամ  լուծարվում է կամ վերաիմաստավորվում է, վաճառքի չի հանվում: Ես կարծում եմ, որ մենք գնալու ենք այն ճանապարհով, որ լուծարենք, որովհետեւ մենք ունենք խնդիր, որ ուսումնական հաստատությունները քիչ են աշխատում պետության հետ: Դա նրանից է, որ  մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք արդյունավետ չեն աշխատում պետության հետ»,-ասաց նախարարը:

Հարցին, թե շենքի ներսում առկա թանկարժեք կահույքը, շենքն ու շինությունն ինչ ճակատագրի  են արժանանալու, Արամյանը պատասխանեց. «Դա պետք է հանձնվի պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ ունի  հաստատված ծրագիր, բայց նույն ծառայությունը մտադիր եմ անել նաեւ այլ ուսումնական հաստատությւոնների միջոցով: Ես կարծում , որ կարելի է ավելի խելամիտ մոտենալ գումարին»,-ասաց նախարարը: Հարցին՝ փաստորեն առանց այդ շենքի էլ հնարավոր էր ուսումնական գործընթացն իրականացնել, նախարարն ասաց. «Ես ուզում եմ ասել՝ ես այդպես եմ մտածում , իմ մոտեցումներն այն են, որ յուրաքանչյուր գումար պետք է ավելի խելամիտ ծախսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ