News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է, որ զորամասեր մատակարարելու համար գնվող կարտոֆիլի գինը հաստատվի գոնե 55-60 դրամի սահմաններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը գյուղացուց կարտոֆիլ է գնում 40-45 դրամով: Ըստ պատգամավորի՝ խոսքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի գյուղացիների մասին է: «Գնված կարտոֆիլը զորամասերին մատակարարվում է գրեթե 84-100 դրամով: Մենք որոշ քննարկումներ ենք անցկացրել, եւ գյուղացիներից գնման գինը կազմել է 50 դրամ: Բայց այս գինը եւս չի մտնում կարտոոֆիլի ինքնարժեքի մեջ»,- ընդգծել է Փաշինյանը:

Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է, որ գնման գները հաստատվեն 55-60 դրամի սահմաններում: «Կարծում եմ՝ դա կարելի է անել որոշակի միջամտության միջոցով»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հարցը շատ հստակ է դրված, քանի որ կարտոֆիլի գնման ժամանակ մատակարարողը պետք է բավական մեծ աշխատանք կատարի: Ըստ նախարարի՝ կարտոֆիլի գնման գների տատանումները պայմանավորված են զորամասի տեղադրությամբ: «Բանակի համար գնումները Հայաստանի պաշտպանության նախարարության գերակայություններից են, եւ իրականում այստեղ լուրջ խնդիրներ ունենք: Տվյալ պահին իրականացվում է ուշացած մթերքների մթերում: Նաեւ շատ սուր է դրված այն հարցը, որ բոլոր մատակարարողները պետք է իրենց պարտավորությունները ժամանակին կատարեն»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ