News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հաստատել է, որ իր երկիրը չի աջակցի ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը, հայտնում է Bild–ը։ Այսպիսով, չորս տարվա բանակցություններից հետո, հոլանդացիների մերժման պատճառով այս համաձայնագիրը, որի հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների միաձայն աջակցությունը, հայտնվել է ձախողման շեմին,գրում է թղթակից Յուլիան Ռյոպկեն, նկատելով, որ դեպի Եվրոպա Ուկրաինայի ձգտման անուղղակի հետեւանքն է եղել «գրեթե 10 հազար զոհը»։

«Սա Կրեմլի համար հսկայական հաղթանակ է»,- գրում է լրագրողը։ Համաձայնագիրը միշտ էլ Ռուսաստանի "կոկորդին է եղել կանգնած»։ Դրա կնքումը կանխելու համար Մոսկվան հաշտվել է նույնիսկ տնտեսական պատժամիջոցների հետ։

Հոլանդիայի մերժմանը, հիշեցնում է հեղինակը, նախորդել է 2016-ի ապրիլի 6-ի հանրաքվեն, որի ժամանակ որոշվում էր ԵՄ ու Ուկրաինայի միջեւ ասոցացման մասին համաձայնագրին աջակցության հարցը։ Հանրաքվեին եկածների մեծ մասը դեմ էր քվեարկել։

Չնայած հանրաքվեի մասնակիցների 61 տոկոսը դեմ է քվեարկել, բայց մասնակցությունն ընդամենը 32 տոկոս է կազմել, այսինքն ասոցացիայի հակառակորդների թիվը կազմել է ընդամենը 2․5 մլն Հոլանդիայի 16․8 մլն բնակչությունից։ Բացի դրանից հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն կատարման համար, նշում է հեղինակը։

Ռյոպկեն նշում է, որ «Ուկրաինայի դեմ եւ ի օգուտ Ռուսաստանի Հոլանդիայի կառավարության կայացրած որոշումը անհասկանալի հակասություն է՝ մանավանդ ռուսական ՀՕԿ Բուկ համալիրով 2014-ի հուլիսին մալայզիական ավիաուղիների ոչնչացման միջադեպի ֆոնին»։ Այն ժամանակ «պուտինյան դահիճների կողմից սպանվեցին 196 հոլանդացիներ՝ ավելի շատ քան որեւէ այլ երկրի քաղաքացիներ», գրում է Bild-ը։

ԵԱՀԿ նախկին կանադացի դիտորդ Մայքլ Մաքքերը Ռյուտտեի որոշումը մեկնաբանել է հետեւյալ ձեւով՝ «Վլադիմիր Պուտինը կարող է ներխուժել Եվրոպա, սպանել 193 հոլանդացիների MH17-ում ու միաժամանակ հույս ունենալ, որ Հոլանդիայի վարչապետ Տյուտտեն կթքի ուկրաինցիների վրա հանուն նրա։ Ուաու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ