News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պատմել են այն մասին, թե ինչ է սպառնում մարդկանց, որոնք կփորձեն գաղութացնել Մարսը։ Գիտնականները ուտոպիա են համարում ամերիկյան SpaceX տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկի հայտարարություններն այն մասին, որ մոտակա տասնամյակներին մարդկությունը կգաղութացնի Մարսը, փոխանցում է Informing–ը։

Մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ տիեզերքում ու Մարսի վրա իրական պայմանները զգալիորեն տարբերվում են ֆանտաստների պատմածներից։

Գիտնականների խոսքով պետք չէ մոռանալ այսպես կոչված «Նիկոլաեւի էֆֆեկտի» մասին։ Խոսքը այն երեւույթի մասին է, որը խորհրդային բժիշկներն էին նկարագրել այն բանից հետո, երբ տիեզերագնաց Անդրիյան Նիկոլաեւը   18 օր   անցկացրեց տիեզերքում։ Այդ ժամանակում նրա սիրտը 20 տոկոսով փոքրացել էր։ Նաեւ նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության րոպեական ցիկլի նվազում։ Երկիր վերադառնալուց հետո Նիկոլաեւը մեկ տարում երկու անգամ ինֆարկտ էր ստացել։

Հետեւաբար Մարս ուղեւորվել կկարողանան միայն ֆիզիկապես դիմացկուն մարդիկ, այն էլ այն դեպքում եթե նրանց տիեզերական ճառագայթներից պաշտպանելու հուսալի մեթոդներ մշակվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ