News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան, Ռուսաստան + Իրան ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հոկտեմբերի 26-ին Երեւանում անցկացվող ցուցահանդեսի ընթացքում նախարարի ուղերձն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Ուղերձում նշված էր. «Մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության: Այդ ընդլայնման մեջ անգնահատելի ավանդ է ներդնում բարձր մակարդակով պարբերական երկխոսությունը, որում կարեւոր դերակատարում ունի նաեւ ձեր ցուցահանդեսը՝ վստահաբար հաստատված որպես մեր երկրների տնտեսական ձեռքբերումների ցուցադրության պահանջված հարթակ: Նրա հաջողության երաշխիքը հագեցած ծրագիրն է եւ մասնակիցների ներկայացուցչական կազմը: Հուսով եմ, որ ցուցահանդեսի ընթացքում պլանավորված Եվրասիական տնտեսական միության ենթատեքստում հեռանկարների վերաբերյալ կոնֆերանսները կնպաստեն  եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխշահավետ կապերի սերտացմանը: Մենք նաեւ պատրաստ ենք օժանդակել համագործակցությանն ընդգրկել Իրանի մեր բարեկամներին, որոնք այս տարի միացել են ցուցահանդեսին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ