News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2016-ի առաջին 3 եռամսյակում ԱԼՌՈՍԱ ռուսական ընկերությունը կրկնակի մեծացրել է Հայաստան ալմաստի ներմուծումը։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է ԱԼՌՈՍԱ ընկերության նախագահ Անդրեյ Ժարկովը։

2015-ին ալմաստի երեսակման հայկական ընկերությունները պակասեցրել են իրենց գնումները համաշխարհային շուկայում ադամանդի պահանջարկի նվազման պատճառով։ «Մենք տեսանք, որ Հայաստանում մեր հաճախորդների մոտ չվաճառվող ապրանքների կուտակումներ կան։ Այդ պատճառով մեծացրել ենք նրանց համար խմբաքանակի հրաժարման տոկոսը 20-30–ից մինչեւ 70 տոկոս։ Այսինքն՝ նախկինում երեսակողը պայմանավորվում էր 1 մլն դոլարի ալմաստի խմբաքանակ գնել, բայց իրավունք ուներ գնել 700-800 հազար դոլարի եւ հրաժարվել 200-300 հազարից, եւ ոչ ավելի։ 2015–ին մենք հակառակն արեցինք՝ միլիոն դոլարից գնողը իրավունք ուներ հրաժարվել 700 հազարից։

Հայաստանում մեր գործընկերները պակասեցրել են գնումները, եւ դա օգնել է նրանց սպառել պաշարները։ Եվ հիմա մենք վերադարձրել ենք գնման նախկին տոկոսները։ Այժմ Հայաստանում մեր գործընկերների մոտ նման լճացում չէ։ Իհարկե, ալմաստների շրջանառունակությունը ավելի դանդաղ է, քան նորմալ վաճառքի ժամանակ։ Ադամանդի  համաշխարհային պահանջարկը նվազել է, բայց գները դեռ պահպանվում են։ Դա օգնում է ալմաստի երեսակողներին պահպանել նախկին եկամուտները»,– ասել է Ժարկովը։

Նշենք, որ ազգային չափանիշներով 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանը երեսակված ալմաստի արտահանումը 29.9 հազար կատարից մեծացրել է մինչեւ 69.5 հազարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ