News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը մի քանի հրկիզումներ են տեղի ունեցել Կալե քաղաքի մոտակայքում գտնվող միգրանտների ճամբարում, որտեղից արդեն երրորդ օրն է ֆրանսիական ոստիկանությունը շարունակում է տարհանել փախստականներին։ Հրկիզման կասկածանքով ձերբակալվել է չորս աֆղան, հայտնում է AFP–ն։

Դեպքի վայր ժամանած հրշեջ աշխատողները չեն կարողացել միանգամից մարել հրդեհը դժվար պայմանների պատճառով։ Նրանց օգնության են եկել ճամբարի բնակիչները; Հրդեհներից տուժածների մասին դեռ չեն հայտնում։ Տեղական իշխանությունները այդ հրդեհները բացատրում են որոշ ժողովուրդների ավանդույթներով, որոնք հրկիզում են իրենց բնակարանները մինչեւ դրանցից հեռանալը։

Իշխանությունները խոստանում են Կալեի «ջունգլիից» փախստականնների տարհանումը ավարտել արդեն մինչեւ օրվա ավարտ։ Այդ մասին հայտնել է Պա դե Լալե դեպարտամենտի պրեֆեկտ Ֆաբյեն Բուսիոն։ Ճամբարի լիկվիդացման նախորդ երկու օրերին ֆրանսիական ոստիկանությունն ու միգրացիոն ծառայություններին հաջողվել է Կալեից դուրս բերել ավելի քան չորս հազար մարդու։ Առայսօր ջունգլիներում մնում է ավելի քան հազար միգրանտ։

Ջունգլիներից հատուկ ճամբարներ տեղափոխվելու համար միգրանտներին անհրաժեշտ է Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ստանալու պաշտոնապես դիմում ներկայացնել։ Սակայն շատերը չեն ուզում նման դիմում ներկայացնել ու ուզում են հնարավոր բոլոր միջոցներով հայտնվել Մեծ Բրիտանիայում։ Իշխանությունների տվյալներով ճամբարում ավելի քան ութ հազար փախստական էր ապրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ