News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում տիրող ներկա մթնոլորտը խանգարել է Բելառուսից Հայաստան ավիացիոն բեռնափոխադրումներին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Ար-բե» հայ-բելառուսական առեւտրի տան գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Լեսնիկովը։

Երեւանում գործող 3 խանութներից առեւտրային տունը հիմա միայն մեկն ունի։ Բայց այնտեղ էլ ընկերությունը ուզում է փակել պարենամթերային բաժինը, նշեց Լեսնիկովը։ «Ուկրաինայի հարավ- արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով «Բելավիա» ավիաընկերությունը հայտնում է, որ չի կարող թռչել այդ տարածքի վրայով՝ կարող է միայն շրջանցելով։ Իսկ այդպես, նրանց խոսքով, թռչելն ավելի թանկ է։ Եվ եթե նրանց հետ նոր գնով աշխատենք, ապա խանութներում ապրանքների արժեքն այդքան էլ հետաքրքիր չի լինելու հայ սպառողի համար»,- պարզաբանել է Լեսնիկովը։

Նույնն է ստացվում, եթե ապրանքը բեռնատարներով են բերում, քանի որ այս դեպքում սառցարաններ են պահանջվելու։ Դա նույնպես ազդելու է գնի վրա։ «Իսկ այլ կերպ հնարավոր չէ, քանի որ մենք բերում ենք երշիկ, հրուշակեղեն, կվաս, սեւ հաց։ Այսինքն արագ փչացող մթերքներ։ Այնպես որ, ցավոք, պարենամթերային բաժինը ստիպված կլինենք փակել»,- պարզաբանեց Լեսնիկովը։

Բելառուսից Հայաստան բեռներ առեւտրային տունը հիմա էլ է ներկրում, բայց դրանք այն բեռներն են, որոնք լրացուցիչ ծախսեր չեն պահանջում ջերմաստիճանային ռեժիմը պահպանելու համար։ Հիմնականում դա «Բելշինայի» արտադրանքն է, նաեւ ածիկ գարեջրի գործարարնների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ