News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մուսուլմանական ընտանիքը Թել Ավիվում սխալմամբ աղոթք է արել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի սինագոգում։ Տեսագրությունը Facebook–ում հրապարակել է Յոսսի Քոհեն անունով օգտատերը, հայտնում է Lenta–ն։

Պորտալի տեղեկություններով դա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Թուրքիայից հինգ ճանապարհորդներ մտել են դատարկ սինագոգ՝ աղոթքի համար։

Որպես նամազի գորգեր նրանք օգտագործել են թալիթը՝ ծածկոց, որը հուդայականները հագնում են աղոթքի ժամանակ։ Սինագոգի կողքով անցնող հրեան զբոսաշրջիկներին հայտնել է նրանց սխալի մասին, նրանք ներողություն են խնդրել ու դուրս եկել։ Միջադեպը քննադատությունների ալիք է առաջացրել ինտերնետ օգտատերերի կողմից, որոնք Թուրքիայի քաղաքացիներին մեղադրել են կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ