News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ  սահմանադրության նախագծի քննարկումները թեւակոխել են վերջնական ճշգրտումների փուլ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով եւ առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ:

Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանարապետության նախագահին պետք է ներկայացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ