News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի 15D14310 պ/հ ավտոբուսի անվաշղթաները վնասվել են եւ չեն կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ:

Փրկարարները մարզպետարանի կողմից տրամադրած ավտոբուսի օգնությամբ բոլոր 26 ուղեւորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով եւ սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը:

Ժամը 17.08-ին ավտոբուսը վերանորոգվել է եւ շարունակել իր ընթացքը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ