News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը կոչ է արել խորհրդարանին վերանայել տեղական առեւտրի մասին օրենքը, որում քվեարկության ժամանակ վերջին պահին ներառվել էր ամբողջ երկրի տարածքում ոգելից խմիչքի արտադրության ու վաճառքի արգելքի մասին կետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահը ուշադիր հետեւել է տեղական առեւտրի մասին օրենքի շուրջ արձագանքներին։ Նա կոչ է անում վերանայել օրենքը ժողովրդավարական սահմանադրության հիման վրա»,- ասվում է Իրաքի նախագահի կայքում։ Մասումը շեշտել է, որ անմիջապես քվեարկությունից առաջ առանց լրացուցիչ ընթերցումների օրինագծին կետ հավելելը անընդունելի է։

Նա նշել է, որ պետք է նոր քվեարկություն անցկացնել ՝ «հարգելով այլ կրոնների քաղաքացիների ազատություններն ու իրավունքները»։

Իրաքի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 22-ին անսպասելիորեն ընդունված օրենքը իրաքյան հասարակությունում հակասական արձագանք էր առաջացրել։ Օրենքի հակառակորդները պնդում են, որ ոչ մուսուլմանների սահմանադրական իրավունքներն են ոտնահարվում, իսկ կողմնակիցները պնդում են, որ սահմանադրությունը միայն արդարացնում է նման արգելքը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ