News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիգերիային զանգվածային հումանիտար ճգնաժամ է սպառնում։ Նման հայտարարություն է արել այդ երկրում ՄԱԿ Հումանիտար համակարգողի տեղակալ Փիթեր Լունդբերգը։ Նրա խոսքով մոտ 400 հազար երեխա Նիգերիայում սովի է մատնված։ Երկրի բնակիչներից շատերի համար հասանելի չեն խմելու ջուրը, պարենամթերքը, բժշկական ծառայությունները,կրթությունը։

«Արդեն յոթ տարի է «Բոկո Հարամը» պատերազմում է Նիգերիայի հյուսիս-արեւելքում։ Նրանք թալանում են գյուղերը, երկրում քաոս ստեղծում։ Մարդիկ փախուստի են դիմում՝ փրկվելով բռնություններից։ Նիգերիայում վերաբնակեցվածների թիվը մի պահ գերազանցում էր 2 միլիոնը»,- հայտնել է Նիգերիայում ՄԱԿ հումանիտար հարցերով վարչության ներկայացուցիչ Օրլա Ֆագանը։

Հումանիտար համակարգող Փիթեր Լունդբերգն էլ շնորհակալություն է հայտնել դոնորներին Նիգերիային ցուցաբերած աջակցության համար։ Միաժամանակ շեշտել է, որ այս պահին հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարի միայն 37 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ