News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սահմանին զինվոր է զոհվել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ Թալիշի ուղղությամբ, հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Ադրբեջանական զինուժը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տեսակի եւ հակատանկային հաստոցավոր նռնականետեր:

Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է ակտիվ քաղաքականություն: Ասում է՝ երկու տարի առաջ «քաղաքականության էջը փակել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ»:

Անցյալ տարի նախագահն իր սկանդալային ելույթում հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը երկրի համար դարձել է չարիք, իսկ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Արդյո՞ք այսօր Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ընդունելի է Հանրապետականի համար: Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է. իրենք գնահատական են հնչեցրել բացառապես երեւույթների հետ կապված:

Իսկ Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տվել չշտապել, սպասել զարգացումներին՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք է որոշում կայացնի եւ իր հայտարարությունները համեմատի, որպեսզի կայացրած որոշումը համահունչ լինի:

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկությունները, թե ինքն առնչություն ունի Մոսկվայում իր նախկին աշխատակից, «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանությանը: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ սպանության թելերը բերում են Հայաստանի Ազգային ժողով՝ հաշվի առնելով, որ «Ձկնկուլը» եղել է Ալեքսանյանի նախկին գործընկերը ու նրա հետ խնդիրներ է ունեցել, Ալեքսանյանը պատասխանել է. «Նիկոլը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մոսկվայի բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացու՝ 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի մարմիններն են հայտնաբերել: Իսրայելյանի անունը կապում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

Մատչելի թռիչքներ դեպի Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ թռիչքները կիրականացվեն 2016 թվականի նոյեմբերի վերջից, շաբաթական 3 անգամ, Գյումրու «Շիրակ»-ից դեպի Մոսկվայի «Վնուկովո»  օդանավակայան: Ավիատոմսերի գները լինելու են սկսած 10 հազար դրամից, թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: Հավելենք, սակայն, որ բավական էժան սակագներով չվերթներ իրականացնող ռուսական այս ընկերությունից օգտված բազմաթիվ ուղեւորներ, մեղմ ասած, դժգոհ են մառուցված ծառայությունների որակից:

Հոկտեմբերի 24-ին դոլարն ու եվրոն կրկին ամրապնդել են դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 519, ռուբլունը՝ 7 դրամ 64 լումա, ֆունտինը՝ 580 դրամ։

Հոկտեմբերի 27-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ