News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է 25 տարում առաջին անգամ չքվեարկել ՄԱԿ բանաձեւի շուրջ, որը դատապարտում է Կուբայի նկատմամբ ամերիկյան էմբարգոն, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը, հայտնում է BBC–ն։

Նրա խոսքով այդ քայլը կարվի՝ Կուբայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը համապատասխան։ Ընդ որում նա նշել է, որ Վաշինգթոնը կտրականապես համաձայն չէ բանաձեւի այն կետին, որում ասված է, որ էմբարգոն խախտում է միջազգային օրենսդրությունը։ Փաուերը շեշտել է, որ որոշումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն լիովին հավանություն է տալիս Կուբայի կառավարության քաղաքականությանը։ «Մենք շատ մտահոգված ենք մարդու իրավունքների լուրջ խախտումներով, որոնք շարունակում է կատարել Կուբայի կառավարությունը»,- հայտնել է նա։

Վերջին քառորդ դարում ԱՄՆ-ն ամեն տարի դեմ է քվեարկել նման բանաձեւերի ընդունմանը։ Անցած տարի փաստաթուղթը հաստատվել է ՄԱԿ ԳՎ անդամ 191 երկրների կողմից, դեմ են քվեարկել միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը։

ԱՄՆ ու Կուբայի միջեւ հարաբերությունները սկսել են լավանալ Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո։ Ամերիկյան առաջնորդը մարտին ժամանել էր Կուբա, որտեղ հանդիպել էր երկրի ներկա առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ։ Դա ԱՄՆ նախագահի առաջին այցն էր Կուբա ՝ 1928-ից սկսած։ Շատ ամերիկյան ընկերություններ հիմա արդեն բացահայտ սկսել են դուրս գալ կուբայի շուկա, չնայած կղզում աշխատելուն վերաբերող սահմանափակումներիր մի մասը պահպանվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
Ամենաշատ