News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն որոշել  է հետ կանչել ՅՈՒՆԵՍԿՕ-ից Իսրայելի դեսպան Շամ Աքոենին ՝ խորհրդակցություն անցկացնելու նպատակով, փոխանցում է Newsru-Israel–ը։

«Հաշվի  առնելով, որ աբսուրդի թատրոնը շարունակում է ներկայացումը, ես որոշել եմ  ՅՈւՆԵՍԿՕ-ից Իսրայելի դեսպանին հետ կանչել խորհրդակցությունների համար, մենք միասին կորոշենք, թե ինչ անենք, ինչ քայլեր ձեռնարկենք այդ կազմակերպության նկատմամբ»,- հայտնել է նա։

Հոկտեմբերի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հարցերով խորհրդի անդամները  կողմ են քվեարկել այն բանաձեւին, որի համաձայն իսրայելական օկուպացիայի պատճառով երուսաղեմյան Հին քաղաքը ոչնչացման սպառնալիքի տակ է հայտնվել։   

Խորվաթիայի ու Թանզանիայի նախաձեռնությամբ քվեարկությունը գաղտնի է անցել։ Ճամայկայի ներկայացուցիչը քվեարկությանը չի մասնակցել, 10 պատվիրակություններ աջակցել են արաբական երկրների նախաձեռնությունը, երկուսը դեմ են քվեարկել, իսկ ութը ձեռնպահ մնացել։

«Հին Երուսաղեմի  ու նրա պատերի մասին» փաստաթուղթը պատրաստել էին Քուվեյթը, Թունիսն ու Լիբանանը ՝ Պաղեստինի ու Հորդանանի անունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ