News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփփերը համաձայն չէ այն պնդումներին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները իջել են «սառը պատերազմի» ամենաանբարենպաստ ժամանակաշրջանի մակարդակին, բայցեւայնպես ընդունել որ դրանք «լարված են», ու բազմաթիվ բարդությունների են բախվում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԻՍկ երբ նրան խնդրել էլ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Քլեփփերը նրան անվանել է «որոշ իմաստով ետադարձ դեպի անցյալ»։ «Կարծում եմ, որ նա նպատակ ունի վերականգնել Ռուսաստանի երբեմնի փառքը, նրա համար կարեւոր է, որ Ռուսաստանին հարգեն ու վերաբերվեն ինչպես հզոր տերության, ԱՄՆ-ին հավասար։ Ես կարծում եմ, որ նրա վարքագիծը մեծամասամբ հենց դրանով է բացատրվում»։

Քլեփփերը հավելել է, որ լուրջ է վերաբերվում Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին ու չի բացառում, որ Ռուսաստանը կարող է ամերիկյան ռազմական օդանավ խոցել։ «Կարծում եմ՝ եթե նրանք ցամաքում իրենց ուժերի նկատմամբ սպառնալիք զգան՝ ապա կարող են խոցել ամերիկյան օդանավ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ