Մոսուլում ռազմական գործողության մեկնարկից ի վեր 10.500 մարդ կարողացել է հեռանալ քաղաքից եւ արվարձաններից:
Բոլոր տեղահանվածները ՄԱԿ-ի մարդասիրական հաստատություններից օգնություն են ստանում: Նրանց տեղավորում են նախապես պատրաստված տարածքներում եւ առաջին անհրաժեշտության իրեր տրամադրում:
«Մոսուլում ռազմական գործողության հետեւանքով ներքին տեղահանված 10.500 անձ է գրանցվել: Նրանց մեծ մասը բնակություն է հաստատել ընդունող համայնքներում: Մյուսներն ապաստան են գտել քաղաքի սահմաններից դուրս, փախստականների համար նախատեսված երեք ճամբարներում»,- Նյու Յորքում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը: