News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում համայնքների խոշորացումը միանշանակ արդարացված է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը։

2016-ի փետրվարին, տեղի հանրաքվեի արդյունքներով մեկ համայնքում են միավորվել Թումանյան քաղաքն ու 6 մոտակա գյուղերը։ Առաջ դրանցից յուրաքանչյուրում աշխատակազմի համար ծախսեր էին արվում՝ մեքենաների համար վառելիք, գործողումներ՝ ավագանիների համար։ Հիմա այդ միջոցները  ընդհանուր  բյուջեից ընդհանուր կարիքների համար են ծախսվում, հավելել է Զավարյանը։

«Քսան տարվա ընթացքում տեղի գումարներով միայն սարերում  ջրահավաք են սարքել: Իսկ խոշորացումից հետո ՝ ընդամենը 6-7 ամսվա ընթացքում, գյուղերից մեկում մանկարպատեզ են վերանորոգել,  մյուսում հանդիսությունների սրահ ենք վերանորոգել, երրորդում՝  սելավը փողոց էր տարել, գումար ենք հատկացրել ու վերանորոգել, մեկ ուրիշ գյուղում էլ ճանապարհն ենք վերանորոգել: Ընդ որում այդ ծախսերը հենց համայնքի բուջեից են, այլ ոչ արտաքին աղբյուրներից: Ծրագրերը շարունակական են, հիմա էլ գյուղերից մեկում ջրագծի վերանորոգման վրա մոտ 600 հազար գումար ենք որոշել հատկացրել»,- շեշտել է համայնքի ղեկավարը։

Հասկանալու համար, թե ինչ անհրաժեշտ է այդ ամենը՝ պետք է իմանալ, թե առաջ ինչ վիճակ էր։ Այս բոլոր տարիներին գյուղերում աղբահանում չի եղել, իսկ որոշ գյուղերում էլ՝ հասարակական տրանսպորտ։

Հիմա Թումանյանի աշխատակազմը ուզում է  միջազգային դրամաշնորհային միջոցներով աղբահավաք մեքենա ձեռք բերել ու 2 միկրոավտոբուս՝ գյուղերում ուղեւորատար երթուղիների համար։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ