News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հոգեւոր խորհրդի ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար դիմել պատկան մարմիններին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պոլսո հայոց պատրիարքարանից, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք․ Արամ Աթեշյանի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ քննարկվել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդրի հետ կապված պատրիարքարանում ստեղծված իրավիճակը։

Ժողովի ժամանակ մասնակից հոգեւորականները համակարծիք են եղել, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից փաստացի որպես պատրիարք հոգեւոր ծառայություն չի կարողանում մատուցել եւ պետք է հայկական եկեղեցու կանոններին համապատասխան որոշումներ կայացվեն ստեղծված իրավիճակում։

Ձայների մեծամասնությամբ պատրիարքին որպես «թոշակի անցած պատրիարք» (Patrik Emeritus) են համարել ու որոշում կայացրել նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար համապատասխան գրությունը փոխանցել պատկան մարմիններին։

Նշենք, որ Ստաբուլի հայ համայնքը երկար ժամանակ գտնվում էր պառակտված վիճակում պատրիարքի ընտրության հարցում։ Պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով անգործունակ է ճանաչված, սակայն ըստ Պատրիարքարանի կանոնադրության, Պատրիարքն ընտրվում է ցմահ։  Համայնքի մեծ մասը պահանջում էր նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի մասն էլ շեշտում էր, թե եկեղեցական օրենքն արգելու է նոր ընտրությունը մինչ պատրիարքի մահը։

Այս ընթացքում պատրիարքի գործառույթներն իրականացրել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք․ Արամ Աթեշյանը, ում ստամբուլահայ համայնքի մի մասը չի ընդունում եւ համարում է Էրդողանի կողմից նշանակված անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ