News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գորիսի վարչակազմը դրամաշնորհային միջոցներով կկազմակերպի քաղաքի եւ հարակից գյուղերի աղբահանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Եվրամիության միջոցներով քաղաքապետարանը ծրագրում է աղբամաններ եւ աղբատարներ գնել, ինչպես նաեւ սկսել տեսակավորել աղբը:

«Ընդհանրապես խոշորացումից հետո ցանկանում ենք բարելավել պայմանները նաեւ քաղաքում, բայց հատկապես մեզ միացած գյուղերում: Թող տեսնեն, որ համայնքների խոշորացումը շահեկան է ոչ միայն քաղաքի, այլեւ գյուղի բնակիչների համար»,- հայտարարեց Ադունցը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին տեղական հանրաքվեի արդյունքում մեկ վարչակազմում են միավորվել Գորիս քաղաքն ու հարակից 9 գյուղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ