News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի տարբեր նահանգներում գրեթե 40 մարդ է ձերբակալվել ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում, հայտնել է Foro Penal հասարակական իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն։

 Ցուցարարների ու իրավապահների լուրջ բախումների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն մի քանի վայրերում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ։

Մինչդեռ AFP –ն, վկայակոչելով իրավապաշտպաններին, հայտնում է ավելի քան 20 տուժածների մասին։

  Ընդդիմության  ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ դատարանը որոշել է դադարեցնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով հանրաքվե անցկացնելու նպատակով ստորագրահավաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ