News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանից միգրացիոն հոսքի ավելացման հետեւանքով մինչեւ 2050 թ․ չինացիները կարող են դառնալ թվաքանակով երկրորդ ժողովուրդը Ռուսաստանում՝ գերազանցելով նույնիսկ Միջին Ասիայից եկած միգրանտներին։ Նման կանխատեսում է արել ժողովրդագրության հարցերով փորձագետ, ՌԴ ԳԱԱ ժողտնտեսության ինստիտուտի միգրացիոն հետազոտությունների կենտրոնի գիտական տնօրեն Ժաննա Զայոնչկովսկայան «Միգրացիոն գործընթացներ․ ադապտացման ու ինտեգրման խնդիրներ» միջազգային երրորդ գիտաժողովում։

«Նույնիսկ Չինաստանի գործազուրկները քանակով ավելի շատ են, քան Ռուսաստանի ընդհանուր բնակչությունը։ Եթե Չինաստանի հետ ամուր կապեր պահպանվեն, կարծում եմ 2050 թ չինացիները կարող են դառնալ թվաքանակով երկրորդ ժողովուրդը Ռուսաստանում ու շրջանցել միջինասիացիներին»,- մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը։

Զայոնչկովսկայան այս գործընթացը բացատրել է 2030-ից հետո Միջին Ասիայից միգրացիոն հոսքերի նվազումով, քանի որ այդ երկրների երիտասարդ բնակչության մեծ մասն արդեն հարեւան պետությունն է մեկնել ուսման ու աշխատելու համար։

Հիմա Ռուսաստանի հիմնական «դոնորներն» են Տաջիկստանը, Ուզբեկստանը, նաեւ Ուկրաինան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ