News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վայրի կենդանիների պոպուլյացիան՝ ներառյալ ձկները, թռչուններն ու կաթնասունները, ինչպես նաեւ երկկենցաղներն ու սողունները, 1970-ից 2012 թվականների ընթացքում 58%-ով կրճատվել է: Այս մասին են վկայում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wildlife Fund, WWF) Living Planet Report 2016 զեկույցի տվյալները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ եթե այս միտումը շարունակվի, ապա մինչեւ 2020 թվականը երկրի վրա, 1970 թվականի համեմատ, երկու երրորդով ավելի քիչ ողնաշարավոր կենդանի կլինի:

Զեկույցը պատրաստելիս գիտնականներն օգտագործել են, այսպես կոչված, կենդանի մոլորակի ինդեքսը (Living Planet Index, LPI), որը նաեւ գլոբալ կենսաբազմազանության ցուցիչ են կոչում: Այն հիմնված է կենդանիների վայրի տեսակների առանձին պոպուլյացիայի չափերի գնահատականի վրա, որոնց մասին տեղեկություններ կարելի է գտնել գիտական գրականությունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ