News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զոհված զինվորականների ծնողները ցանկացած դեպքում միանվագ օգնություն կստանան: Այս մասին նշված է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որը հավանության է արժանացել ՀՀ Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:

Գործող օրենսդրությամբ, զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամների համար միանվագ դրամական օգնությունն է նախատեսվում: Ընտանիքի անդամ են համարվում նաեւ նրա ծնողները, եթե միասին են ապրում: Հիմա ծնողները կարող են օգնություն ստանալ նույնիսկ այն դեպքում, եթե իրենց զոհված որդին կամ դուստրն առանձին էին բնակվում, ծառայողական բնակարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ